«Ելք»-ը «Զիբիլիքս»-ի գործով կդիմի դատարան


«Ելք»-ը «Զիբիլիքս»-ի գործով կդիմի դատարան
Օգոստոս 7 17:25 2017

Հատուկ քննչական ծառայությունը կարճել է «Զիբիլիքս» կոչվող քրեական գործը:
Հիշեցնենք, որ «Ելք» դաշինքը քաղաքապետի ընտրություններից հետո իրավապահ մարմիններին էր տրամադրել ՀՀԿ-ի շտաբից դուրս բերված և աղբամանը նետած փաստաթղթեր, որոնք փաստացի ապացուցում էին, թե ինչպես են ՀՀԿ-ի թեկնածուի՝ Տարոն Մարգարյանի օգտին ձայներ հավաքվում: Մոտ 30-էջանոց այդ փաստաթղթերով հիմնավորվում էր, թե ինչպես են ոստիկանությունից ֆաքսով աշխատակիցների անուն-ազգանուններ և պաշտոններ ուղարկվել, թե քանի ոստիկան որքան ձայն է բերելու: Բացի այդ, այդ աղբամանից գտնվել էին նաև թղթեր, որոնք պարզ էին դարձնում, թե ինչպես է ՀՀԿ-ն աշխատում ձայներ հավաքելիս:

ՀՔԾ-ն, սակայն, գտել է, որ այդ փաստաթղթերում հանցակազմ չկա:

«Ելք» դաշինքի պատգամավոր, իրավաբան Արտակ Զեյնալյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ իրենք դեռ չեն ստացել գործի կարճման որոշումը, սակայն ստանալուն պես թերևս իրենց հաջորդ քայլը կլինի դրան ծանոթանալը, ապա բողոքարկելը: «Կարճման որոշմանը ծանոթանալուց հետո ամենայն հավանականությամբ դատախազին բողոք կներկայացնենք, ապա նաև կդիմենք դատարան որպեսզի վերացնեն կարճման որոշումը»,- ասաց Զեյնալյանը:

Պատգամավորի խոսքով՝ քրեական վարույթը արդյունավետ պաշտպանության միջոց չէ նյութական իրավունքի դեպքում: Արդյունավետ միջոց չէ նաև նախաքննության մարմնի որոշումները դատախազություն վիճարկելու տեսանկյունից: «Մենք արդյունավետ միջոցներ չունենք, դրանք ձևական բնույթ են կրում: Եվ եթե այդպիսի բողոքներ են լինում, դրանք ի նպաստ նախաքննական մարմնի են լինում, քանի որ խնդիրները, որոնք բարձրացվում են դատախազի առջև, դրանք սրբագրվում են հօգուտ նախաքննության մարմնի և ավելի բարդացնում են հետագայում դատական վերահսկողությունը այդ որոշումների նկատմամբ: Այս դեպքում էլ մենք մնում ենք մեր տեսակետին»,- նկատեց Զեյնալյանը:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում: