Թրամփը հայտարարել է, որ աշխատում է արձակուրդի ժամանակ


Թրամփը հայտարարել է, որ աշխատում է արձակուրդի ժամանակ
Օգոստոս 6 13:45 2017

ԱՄՆ նախագահը Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ շարունակում է աշխատել արձակուրդի ժամանակ: Այս մասին գրում է korrespondent.net-ը:

«Աշխատում եմ Բեդմինսթերում, Նյու Ջերսի, մինչ Սպիտակ տանն ընթանում է վաղուց պլանավորված վերանորոգումը: Սա արձակուրդ չէ՝ հանդիպումներ և զանգեր»,- գրել է Թրամփը Twitter-ի իր էջում:

Թրամփը օգոստոսի 4-ին մեկնել է արձակուրդի Նյու Ջերսի նահանգում իրեն պատկանող գոլֆ-ակումբ: ԱՄՆ-ի նախագահի հանգիստը տևելու է 17 օր:

Մինչ Թրամփն արձակուրդում է, Սպիտակ տան արևմտյան հատվածում փոխարինվելու է ջեռուցման և օդափոխման համակարգը, որն առանց փոխվելու աշխատել է 27 տարի: