Ըմբշամարտի ԱԱ. Մալխաս Ամոյանը դուրս է եկել եզրափակիչ` հաղթելով ադրբեջանցի և թուրք ըմբիշներին


Ըմբշամարտի ԱԱ. Մալխաս Ամոյանը դուրս է եկել եզրափակիչ` հաղթելով ադրբեջանցի և թուրք ըմբիշներին
Օգոստոս 6 17:30 2017

Ֆինլանդիայի Տամպերե քաղաքում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի երիտասարդական առաջնության վերջին օրը Հայաստանի ներկայացուցիչները մոտ են մեդալներ նվաճելուն:

66 կգ քաշային կարգում Մալխաս Ամոյանը դուրս է եկել եզրափակիչ` կիսաեզրափակչում առավելության հասնելով Թուրքիայի ներկայացուցիչ Մուրատ Ֆիրատի նկատմամբ:

Ամոյանը պայքարը սկսել էր որակավորման փուլիc, որտեղ 9:0 հաշվով հաղթանակ է տոնել Մոլդովայի ներկայացուցիչ Վալենտին Պետիչի նկատմամբ:

Այնուհետև մեր ըմբիշը հաղթանակներ է տոնեկ նաև ուկրաինացի Անդրի Պարցեի (8:0) և ադրբեջանցի Նամազ Ռուստամովի (5:1) հետ անցկացրած գոտեմարտերում:

Աշխարհի երիտասարդական առաջնության եզրափակչում Ամոյանը կմրցի Իրանի ներկայացուցիչ Ամին Կավիյանինեջադի հետ: