Բեյլը Մոդրիչին հաղորդել է, որ ցանկանում է լքել Ռեալը և վերադառնալ Անգլիա


Բեյլը Մոդրիչին հաղորդել է, որ ցանկանում է լքել Ռեալը և վերադառնալ Անգլիա
Օգոստոս 5 19:03 2017

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Գարեթ Բեյլն ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում կարող է փոխել ակումբային գրանցումը:

Ինչպես տեղեկացնում է «Don Balon»-ը, 29-ամյա ուելսցին հաղորդել է իր թիմակից Լուկա Մոդրիչին, որ ցանկանում է լքել «սերուցքայինների» ճամբարը և տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ»:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ անգլիական ակումբը պատրաստ է ֆուտբոլիստի տրանսֆերի դիմաց «արքայական ակումբին» վճարել 90 մլն ֆունտ ստերլինգ:

Հիշեցնենք, որ Իսպանիայի ավարտված առաջնությունում Բեյլը մասնակցել էր 19 հանդիպման` դառնալով 7 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ: