Թրամփին կասկածում են հարկերից խուսափելու մեջ


Թրամփին կասկածում են հարկերից խուսափելու մեջ
Օգոստոս 5 18:30 2017

Դոնալդ Թրամփի և նրա որդու՝ Էրիկի ընկերությունների միջև տեղի է ունեցել երկու բնակարանների վաճառքի գործարք: Այս մասին հաղորդում է The Washington Post-ը, որի գնահատմամբ՝ դա կարող է հարկերից խուսափելու կասկած հարուցել:

ProPublica ոչ կառավարական կազմակերպության և Real Deal ամսագրի տվյալներով՝ 2016թ. ապրիլին Թրամփ ավագի ղեկավարության ներքո գործող ընկերությունը ընդհանուր առմամբ 700 հազար արժողությամբ երկու բնակարան է վաճառել Էրիկ Թրամփի ղեկավարության ներքո գործող ընկերությանը:

Ինչպես նշում է թերթը, գործարքից երկու ամիս առաջ այդ անշարժ գույքը վաճառքի են դրել 790 հազար և 800 հազար դոլարով՝ յուրաքանչյուր բնակարանի համար:

Ամերիկյան օրենսդրության համաձայն՝ շուկայական գներով գործարքը հարազատների միջև նվիրատվության հարկի ենթակա չէ: Սակայն զեղչը վաճառքի ժամանակ, թերթի գնահատմամբ, կարող է մասնակի նվիրատվություն համարվել: Այդ դեպքում Թրամփը պետք է վճարի համապատասխան հարկ, ընդ որում՝ նրա մասնաբաժինը կարող է կազմել գործարքի գումարի մինչև 40%-ը:



loading...