Իրանում սկսվել է Հասան Ռոհանիի երդմնակալության արարողությունը


Իրանում սկսվել է Հասան Ռոհանիի երդմնակալության արարողությունը
Օգոստոս 5 17:17 2017

Թեհրանում սկսվել է Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանիի երդմնակալության արարողությունը։ Արարողությունն անցկացվում է խորհրդարանում՝ տասնյակ երկրների պատվիրակությունների ու միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների ներկայությամբ: Այս մասին հայտնում է irna.ir-ը։

Իրանի նախագահի երդման արարողությանը մասնակցում է նաև Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը։

Ռոհանին առաջին անգամ Իրանի նախագահ էր ընտրվել 2013 թվականին։ 2017 թվականի մայիսի 19-ին անցկացված նախագահական ընտրությունների ժամանակ նա վերընտրվել է՝ հավաքելով 57 տոկոս ձայն։