Գանձապահը 25.000-ի փոխարեն գնորդին 475 հազար դրամ մանր է վերադարձրել (տեսանյութ)


Գանձապահը 25.000-ի փոխարեն գնորդին 475 հազար դրամ մանր է վերադարձրել (տեսանյութ)
Օգոստոս 5 13:35 2017

Օգոստոսի 2-ի երեկոյան Էրեբունու Ոստիկանության բաժին ահազանգած աղջիկը հայտնել է, որ ժամեր առաջ առևտրի կենտրոնի հագուստի խանութներից մեկում, որտեղ ինքը գանձապահ է աշխատում, գնորդից վերցրել է 50 հազար դրամ: Ըստ նրա՝ հոգնածության պատճառով հիսուն հազարի փոխարեն մուտքագրել է 500 հազար դրամ ու գնորդին վերադարձրել 475 հազար դրամ՝ 25 հազարի փոխարեն: Այս մասին տեղեկացնում է Ոստիկանության լրատվական ծառայությունը:

Ոստիկանության ծառայողները միջոցներ են ձեռնարկում գնորդ կնոջ ինքնությունը պարզելու ուղղությամբ ու հորդորում նրան ներկայանալ Ոստիկանություն:

Մանրամասները՝ տեսանյութում: