Մանչեսթեր Սիթիին ևս մեկ ֆուտբոլիստ է հարկավոր


Մանչեսթեր Սիթիին ևս մեկ ֆուտբոլիստ է հարկավոր
Օգոստոս 4 18:38 2017

Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան կարծում է, որ թիմը դեռ չի պատրաստվում բավարարվել ձեռքբերումներով:

«Կարծում եմ, որ մեզ ևս մեկ ֆուտբոլիստ է հարկավոր: Ձեռք ենք բերել երիտասարդ ֆուտբոլիստների, սակայն մեզ ևս մեկն է պետք»,- Գվարդիոլայի խոսքն է մեջբերում մասնագետին կանգնած մոտ աղբյուրը:

Հիշեցնենք, որ ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում «քաղաքայինների» ճամբարը համալրել են դարպասապահ Էդերսոնը, պաշտպաններ Դանիլոն և Կայլ Ուոքերը, կիսապաշտպաններ Բերնանդու Սիլվան և Դուգլաս Լուիսը: