Մանչեսթեր Սիթին ստուգողական խաղում ջախջախեց Վեսթ Հեմին


Մանչեսթեր Սիթին ստուգողական խաղում ջախջախեց Վեսթ Հեմին
Օգոստոս 4 20:19 2017

«Մանչեսթեր Սիթին» ընկերական խաղում ջախջախեց «Վեսթ Հեմին» 3:0 հաշվով: Հանդիպումը կայացավ Ռեյկյավիկում:

Առաջին խաղակեսում Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած թիմի կազմում աչքի ընկավ Գաբրիել Ժեզուսը, իսկ երկրորդ խաղակեսում գոլի հեղինակ դարձան Սերխիո Ագուերոն և Ռահիմ Սթերլինգը:

Հիշեցնենք, որ Պրեմիեր լիգայի մեկնարկային տուրում «քաղաքայինները» օգոստոսի 12-ին ուժերը կչափեն «Բրայթոնի» հետ, իսկ «Վեսթ Հեմը» կմրցի «Մանչեսթեր Յունայթեդի» հետ (օգոստոսի 13):

«Մանչեսթեր Սիթի»-«Վեսթ Հեմ»` 3:0

Գոլերը` Ժեզուս (8), Ագուերո (56), Սթերլինգ (71)



loading...