Նեյմարի շնորհանդեսը ՊՍԺ-ում


Նեյմարի շնորհանդեսը ՊՍԺ-ում
Օգոստոս 4 15:05 2017

Այսօր` օգոստոսի 4-ին «Պարկ դե Պրենս» մարզադաշտում կայացել է ՊՍԺ-ի նորեկ, հարձակվող Նեյմարի պաշտոնական շնորհանդեսը:

Փարիզյան ակումբը բրազիլացի ֆուտբոլիստի հետ 5-ամյա պայմանագիր է կնքել: Հիշեցնենք, որ 25-ամյա Նեյմարը դարձել է ֆուտբոլի պատմության ամենաթանկ ֆուտբոլիստը:

Վերջինիս տրանսֆերը գնելու համար ՊՍԺ-ն կատալոնական «Բարսելոնային» վճարել է 222 մլն եվրո: