Մխիթարյանը հավակնում է Եվրոպա լիգայի 2016-2017 խաղարկության լավագույն ֆուտբոլիստի կոչմանը


Մխիթարյանը հավակնում է Եվրոպա լիգայի 2016-2017 խաղարկության լավագույն ֆուտբոլիստի կոչմանը
Օգոստոս 4 15:15 2017

Հենրիխ Մխիթարյանը հավականում է Եվրոպա լիգայի 2016-2017 խաղարկության լավագույն ֆուտբոլիստի կոչմանը: Այս մասին հայտնում է ՈՒԵՖԱ-ի կայքը:
Մխիթարյանից բացի այս կոչմանը հավակնում են նաև նրա թիմակիցներ Պոլ Պոգբան և Զլատան Իբրահիմովիչը, որի պայմանագիրը Մանչեսթեր Յունայթեդի հետ լրացել է այս ամռանը:
Մրցանակը հանձնվելու է Մոնակոյում օգոստոսի 25-ին՝ Եվրոպա լիգայի խմբային փուլի վիճակահանության ժամանակ: