Լևոն Արոնյանը պարտվել է երկրորդ տուրում


Լևոն Արոնյանը պարտվել է երկրորդ տուրում
Օգոստոս 4 14:32 2017

ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում ընթացող շախմատի Սինքֆիլդի գավաթի խաղարկությունում կայացել են երկրորդ տուրի պարտիաները: Այս մասին փոխանցում են ՀԱՕԿ-ից:

Լևոն Արոնյանը սպիտակ խաղաքարերով պարտվել է Ֆաբիանո Կարուանային:

Երկրորդ տուրից հետո Արոնյանն ունի մեկ միավոր: Մրցաշարային աղյուսակը 1.5-ական միավորով գլխավորում են Մագնուս Կարլսենը, Ֆաբիանո Կարուանան և Մաքսիմ Վաշյե-Լագրավը:

Հայ գրոսմայստերը երրորդ պարտիայում սեւերով կխաղա Սերգեյ Կարյակինի հետ:



loading...