Հակառակ Սեֆիլյանի և Պողոսյանի կամքի, դատարանը նրանց համար հանրային պաշտպան ներգրավելու որոշում կայացրեց


Հակառակ Սեֆիլյանի և Պողոսյանի կամքի, դատարանը նրանց համար հանրային պաշտպան ներգրավելու որոշում կայացրեց
Օգոստոս 4 14:07 2017

Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում կազմակերպված խմբի կողմից ապօրինի զենք ռազմամթերք պահելու մեջ մեղադրվող Ժիրայր Սեֆիլյանի, Գևորգ Սաֆարյանի, Հրայր Թոփչյանի, Սասունիկ Կիրակոսյանի, Հովհաննես Պետրոսյանի, Գալուստ Գրիգորյանի, Ներսես Պողոսյանի քրեական գործով դատական նիստի մեկնարկին կրկին փաստաբանները խուզարկվում էին:

Ներսես Պողոսյանի պաշպաններ Արայիկ Պապիկյանն ու Նինա Կարապետյանցը ներկայացել էին դատարան որպես քաղաքացի: Պապիկյանը չէր ծանուցվել, իսկ Կարապետյանցը, իր խոսքով՝ խուզարկությունից հրաժարվել էր և պայուսակը թողել դրսում:

Դատարանը Ներսես Պողոսյանի և Ժիրայր Սեֆիլյանի համար հանրային պաշտպան ներգրավելու որոշում կայացրեց և հայտնեց, որ գրությամբ կդիմի Հանրային պաշտպանի գրասենյակ: Դատարանն արձանագրեց, որ Ներսես Պողոսյանի պաշտպաններ Արայիկ Պապիկյանն ու Նինա Կարապետյանցը և Սեֆիլյանի պաշտպաններ Արա Զաքարյանն ու Տիգրան Հայրապետյանը երեք և ավելի նիստ չեն ներկայացել դատական նիստին:

Չնայած, դատական սանկցիայի ենթարկված և նիստերի դահլիճից հեռացված Ներսես Պողոսյանն ու Ժիրայր Սեֆիլյանը դատարանին հայտնեցին, որ իրենք հանրային պաշտպան ունենալու ցանկություն չունենք և իրենց շահերը շարունակելու են պաշտպանել իրենց պաշտպանները, դատարանն այլ որոշում կայացրեց:

«Այս պահից սկսած պաշտպանի մասնակցությունը պարտադիր է, մենք միջոցներ պետք է ձեռնարկենք պաշտպանի ներկայությունն ապահովելու համար»,-ասաց դատավորն ու հետաձգեց դատական նիստը, այն նշանակելով օգոստոսի 11-ին:



loading...