Մխիթարյանը, Պոգբան ու Իբրահիմովիչը կպայքարեն Եվրոպայի լիգայի լավագույն ֆուտբոլիստի կոչման համար


Մխիթարյանը, Պոգբան ու Իբրահիմովիչը կպայքարեն Եվրոպայի լիգայի լավագույն ֆուտբոլիստի կոչման համար
Օգոստոս 4 13:43 2017

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ընդգկվել է Եվրոպայի լիգայի այս մրցաշարի լավագույն ֆուտբոլիստի 3 հավակնորդների թվում, հայտնում է ՈւԵՖԱ-ի կայքը:

Հայաստանի հավաքականի ավագից բացի, թեկնածուների թվում ընդգրկվել են նրա ակումբակից Պոլ Պոգբան ու ազատ գործակալի կարգավիճակ ստացած շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը, որն ավարտված մրցաշրջանում հանդես էր գալիս «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում:

Հաղթողի անունը հայտնի կդառնա օգոստոսի 25-ին Մոնակոյում կայանալիք Եվրոպայի լիգայի եւ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վիճակահանության ժամանակ:

Հիշեցնենք, որ Եվրոպայի լիգայի եզրափակիչում «Մանչեսթեր Յունայթեդը» 2:0 հաշվով հաղթել էր Ամստերդամի «Այաքսին», իսկ Հենրիխ Մխիթարյանն ու Պոլ Պոգբան դարձել էին գոլի հեղինակ



loading...