«Ժողովուրդ». Քաղաքապետարանից դեռ չպրծած՝ «ֆիրդուսցիները» հիմա էլ հայտնվել են ՊԵԿ-ի տեսադաշտում


«Ժողովուրդ». Քաղաքապետարանից դեռ չպրծած՝ «ֆիրդուսցիները» հիմա էլ հայտնվել են ՊԵԿ-ի տեսադաշտում
Օգոստոս 4 10:00 2017

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երեւանի Ֆիրդուսի տոնավաճառի առեւտրականները քաղաքապետարանի աշխատակիցներից դեռ չհանգստացած, հիմա էլ հայտնվել են Հայաստանի պետական եկամուտների կոմիտեի աշխատակիցների տեսադաշտում:

Արդեն մի քանի օր է, ինչ Երեւանի Ֆիրդուսի տոնավաճառի այն առեւտրականներին, որոնք այս օրերին տեղափոխվում են այլ շուկա, «հյուր են գալիս» պետական եկամուտների կոմիտեի աշխատակիցները: «Ժողովուրդ»-ի թղթակիցը նկատել է, թե ինչպես են ՊԵԿ աշխատակիցները մոտենում այլ շուկա տեղափոխվող առեւտրականներին եւ հորդորում այդ ընթացքում առեւտուր չանել առանց ՀԴՄ կտրոնի:

Նշենք, որ կառավարության որոշմամբ՝ տարածքը հանրային գերակա շահ է ճանաչվել, եւ հիմա ֆիրդուսցի առեւտրականները իրենց ապրանքները տեղափոխում են Երեւան տոնավաճառ, բայց փաստորեն պայմանով՝ ՀԴՄ կտրոն պետք է տրամադրեն»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօր համարում