Շամիրամում կատարվածը ցավ է, բայց չի կարելի այն ցեղասպանություն որակել. Ռուստամ Մախմուդյան


Շամիրամում կատարվածը ցավ է, բայց չի կարելի այն ցեղասպանություն որակել. Ռուստամ Մախմուդյան
Օգոստոս 3 13:48 2017

ԱԺ-ում եզդիական համայնքը ներկայացնող պատգամավոր Ռուստամ Մախմուդյանի հանար անընդունելի է, երբ մենք ցեղասպանություն եզրույթն օգտագործվում է պատեհ կամ անպատեհ առիթով: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նա նշել է, որ ցեղասպանությունը բրենդ չէ: 

«Իհարկե, ցավ է, կան զոհեր, բայց սա ցեղասպանություն չէ: Դեպքը տեղի է ունեցել բարեկամների միջև»,- ասել է նա՝ անդրադառնալով Շամիրամում տեղի ունեցած ողբերգությանը:

Նրա խոսքով՝ տեղի ունեցածը շատ զարհուրելի տեսարան էր, որը պատիվ չի բերում եզդի ժողովրդին:

«Ներքին խռովությունները միջանձնային հարաբերությունների հետ են կապված, բայց սա չի կարելի Ցեղասպանություն որակել: Նմանատիպ դեպք էլ մի քանի օր առաջ եղավ Սևանում»,- նկատել է նա:

Մախմուդյանը համոզված է, որ ՀՀ իրավապահ մարմինները ամեն ինչ բարձր մակարդակով կանեն:

Հիշեցնենք, որ օգոստոսի 1-ին Արագածոտնի մարզի Շամիրամ գյուղում գտնվող սգո սրահում կրակոցներ էին հնչել, ինչի հետևանքով զոհվել էր 4, վիրավորվել՝ 7 մարդ: