«Մեղրի ազատ տնտեսական գոտի» կստեղծվի


«Մեղրի ազատ տնտեսական գոտի» կստեղծվի
Օգոստոս 3 13:01 2017

Կստեղծվի «Մեղրի ազատ տնտեսական գոտի» ՓԲԸ-ն: Նախագիծը ներկայացված էր Կառավարության օրակարգում, սակայն այն չզեկուցվեց: Նախագծով նաախտեսվում է ընկերության կանոնադրական կապիտալի չափը սահմանել 50,000 դրամ, որը բաժանված է 10 հատ հասարակ (սովորական) բաժնետոմսի` յուրաքանչյուրը 5,000 ՀՀ դրամ անվանական արժեքով: Ընկերության բոլոր բաժնետոմսերը պատկանում են Հայաստանի Հանրապետությանը:

Ընկերության պետական սեփականություն հանդիսացող բոլոր 100 տոկոս բաժնետոմսերի փաթեթի կառավարման լիազորությունը կվերապահվի Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությանը:

Այսպիսով եռամսյա ժամկետում նախատեսվում է հաստատել ընկերության կանոնադրությունը, 2) ձևավորել ընկերության գործադիր մարմինը, ապահովել ընկերության պետական գրանցումը և օրենքով սահմանված՝ ընկերության հիմնադրի մյուս լիազորությունների իրականացումը: