Կենդանակերպի նշանների գերուժը


Կենդանակերպի նշանների գերուժը
Օգոստոս 2 19:37 2017

Կենդանակերպի յուրաքանչյուր նշան իսկապես ունի իր շնորհը, ճիշտ է՝ այն միշտ չէ, որ օգնում է գրավել աշխարհը կամ փրկել այն:
Խոյ- Խոյի գերուժն իր ճիշտ լինելու անսասան վստահության մեջ է: Դուք հազիվ թե կարողանաք համոզել Խոյին հրաժարվել իր նպատակներից:
Ցուլ- Ցլի բոլոր ծանոթներին ապշեցնում է նրա՝ քայլերը հաշվարկելու ունակությունը: Յուրաքանչյուր Ցուլ լսում է խելացի մտքերը՝ առանձնացնելով բանականության ձայնը 6-րդ զգայարանի մշուշոտ խորհուրդներից:
Երկվորյակներ- Այ, իսկ Երկվորյակներին 6-րդ զգայարանը միշտ օգնում է: Յուրաքանչյուր Երկվորյակ միշտ զարմանում է՝ ինչպես ինքն այս անգամ էլ ջրից չոր դուրս եկավ:
Խեցգետին- Խեցգետինը Կենդանակերպի այն նշանն է, որը 2-րդ շնչառություն ունի, և որի մասին քչերն են գլխի ընկնում: Երբ մնացած նշանները կասկածում են և պատրաստ են հանձնվել, Խեցգետինը լրջորեն ստանձնում է սկսածը:
Առյուծ- Առյուծի գերուժն իր համար այնպիսի թիմ հավաքելու ունակության մեջ է, որի հետ նա երբեք չի պարտվի:
Կույս- Կույսի գերընդունակությունն այնպիսի պլան մտածելն է, որը կաշխատի, եթե նույնիսկ գա աշխարհի վերջը: Կույսը կարող է օգուտ քաղել այնտեղ, որտեղ պարտությունն անխուսափելի կթվա նույնիսկ Խոյին:
Կշեռք- Ստեղծագործ մոտեցում. ահա Կշեռքի գերուժը: Նրանց կրեատիվությունն անխախտ գրավում է շրջապատի հիացական հայացքները:
Կարիճ- Կարիճի գերընդունակությունը դուր գալու մեջ է: Կարիճները մարդկային սեքսուալության գիտակներ են, և այդ հարցում նրանց հավասարը չկա:
Աղեղնավոր- Կենդանակերպի այս նշանը այնպիսի ինտուիցիայով է օժտված, որ նրանց կարող են նախանձել նույնիսկ երկվորյակները: Աղեղնավորի 6-րդ զգայարանը օգնում է նրան խփել ճիշտ նշանակետին:
Այծեղջյուր- Կենդանակերպի ամենաանխորտակելի նշանն է: Այծեղջյուրը չի առանձնանում Երկվորյակի լավատեսությամբ կամ Առյուծի փայլով, բայց նա գնում է դեպի նպատակը՝ ինչպես զրահամեքենան, նույնիսկ եթե նա դրա համար չունի ոչ միջոց, ոչ ռեսուրս, ոչ էլ գերուժ:
Ջրհոս- Ջրհոսն ի ծնե նորարար է:
Ձկներ- Ձկների իսկական տաղանդը համառությունն է, որի մասին երբեմն նույնիսկ հենց Ձկները գլխի չեն ընկնում: