Տոտտիի հրաժեշտի հանդիպման խաղաշապիկն ուղարկվել է տիեզերք


Տոտտիի հրաժեշտի հանդիպման խաղաշապիկն ուղարկվել է տիեզերք
Օգոստոս 2 22:18 2017

Իտալական «Ռոմայի» նախկին ավագ, հարձակվող Ֆրանչեսկո Տոտտիի հրաժեշտի հանդիպման խաղաշապիկն ուղարկվել է տիեզերք,- գրում է ակումբի պաշտոնական կայքը:

«Վեգա» հրթիռը Տոտտիի խաղաշապիկով այսօր առավոտյան արձակվել է Ֆրանսիական Գվիանայից: Տոտտին ֆուտբոլիստի կարիերան անցկացրել է «Ռոմայում»:

Հռոմեական կազմում ֆուտբոլիստը մասնակցել է 783 հանդիպման և դարձել 307 գոլի հեղինակ: