Ռոնալդուի ընկերուհին հաստատել է, որ հղի է


Ռոնալդուի ընկերուհին հաստատել է, որ հղի է
Օգոստոս 2 19:05 2017

Մադրիդի «Ռեալի» և Պորտուգալիայի ազգային հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի ընկերուհի Ջորջինա Ռոդրիգեսը հաստատել է, որ հղի է:

22-ամյա մոդելը լուսանկարվել և հարցազրույց է տվել «HOLA» պարբերականին, որտեղ և նշել է, որ շատ է սիրում երեխաներին:

Հիշեցնենք, որ Պորտուգալիայի ընտրանու հարձակվողը փոխնակ մայրերից երեք երեխա ունի: