«Ինտերը» ձեռք բերեց «Ֆիորենտինայի» կիսապաշտպանին


«Ինտերը» ձեռք բերեց «Ֆիորենտինայի» կիսապաշտպանին
Օգոստոս 2 14:20 2017

«Ինտերը» պաշտոնապես հայտարարել է իտալական «Ֆիորենտինայի» ուրուգվայցի կիսապաշտպան Մատիաս Վեսինոյին ձեռք բերելու մասին:

Ուրուգվայի հավաքականի 25-ամյա ֆուտբոլիստը միլանյան ակումբի հետ կնքել է 4 տարվա պայմանագիր:

Վեսինոյի՝ «Ֆիորենտինայի» հետ պայմանագրով ամրագրված տրանսֆերային արժեքը կազմում էր 24 միլիոն եվրո:

Մատիաս Վեսինոն 2013-ին էր տեղափոխվել «Ֆիորենտինա», իսկ 2014-2015-ը վարձավճարով խաղացել է նաեւ իտալական «Կալյարիում» եւ «Էմպոլիում»: