Դիբալան որոշել է մերժել Բարսելոնայի առաջարկը


Դիբալան որոշել է մերժել Բարսելոնայի առաջարկը
Օգոստոս 1 23:00 2017

Թուրինի «Յուվենտուսի» հարձակվող Պաուլո Դիբալան մտադիր է մերժել կատալոնական «Բարսելոնայի» կողմից ստացած առաջարկը:

Ինչպես տեղեկացնում է «Football Italia»-ն, արգենտինացին կարծում է, որ «Բարսելոնայում» բավարար խաղաժամանակ չի ստանալու:

Ավելի վաղ նշվում էր, թե «Բարսելոնան» ցանկանում է ձեռք բերել երիտասարդ հարձակվողի տրանսֆերը, որպեսզի վերջինս կարողանա փոխարինել ակումբը լքող Նեյմարին: