Մանչեսթեր Սիթիի հարձակվողը մեկնել է Լեսթեր բուժզննում անցնելու համար


Մանչեսթեր Սիթիի հարձակվողը մեկնել է Լեսթեր բուժզննում անցնելու համար
Օգոստոս 1 19:00 2017

Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» նիգերիացի հարձակվող Կելեչի Իհեանաչոն շատ մոտ է «Լեսթեր» տեղափոխվելուն:

Ինչպես տեղեկացնում է «Sky Sports»-ը, 20-ամյա ֆուտբոլիստը մեկնել է Լեսթեր, որտեղ պետք է բուժզննում անցնի և պայմանագիր ստորագրի նոր ակումբի հետ:

Գործարքի արժեքը գնահատվում է 25 միլիոն ֆունտ ստերլինգ: «Մանչեսթեր Սիթիի» հետ Իհեանաչոյի գործող պայմանագիրն ավարտվում է 2021 թվականին, սակայն գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան նրան հայտնել է, որ ավելի լավ կլինի, եթե ֆուտբոլիստը հեռանա թիմից: