Ժիրայր Սեֆիլյանն ու Վարուժան Ավետիսյանը «Սասնա Ծռերի» անդամներին հորդորում են դադարեցնել հացադուլը


Ժիրայր Սեֆիլյանն ու Վարուժան Ավետիսյանը «Սասնա Ծռերի» անդամներին հորդորում են դադարեցնել հացադուլը
Օգոստոս 1 20:17 2017

Ժիրայր Սեֆիլյանն ու Վարուժան Ավետիսյանը «Սասնա Ծռեր» խմբավորման անդամներ Վարդան Գերավետյանին եւ Տիգրան Մանուկյանին հորդորել են դադարեցնել հացադուլը։

«Թրքաբարո ռեժիմը զուրկ է մարդկային հատկանիշներից եւ իրավունք չի ճանաչում։

Այս հանգամանքը ակնհայտ է ոչ միայն ձեզ, այլեւ ամբողջ ժողովրդին։

Ուստի հացադուլի իրական հասցեատերը ժողովուրդն է, իսկ նպատակը՝ պրոբլեմի եւ ձեր դիրքորոշման մասին նրան իրազեկելը։

Այդ նպատակին դուք հասել եք։

Հացադուլը շարունակելը այսուհետ միայն ձեր առողջությանը կվնասի։

Այդ պատճառով կրկին հորդորում ենք դադարեցնել հացադուլը եւ ուժ հավաքել պայքարը շարունակելու համար»,- ասվում է նրանց հորդորում։