Էներգետիկ համագործակցությունը հայ-իրանական հարաբերությունների կարեւորագույն բաղկացուցիչներից մեկն է. Սերժ Սարգսյան


Էներգետիկ համագործակցությունը հայ-իրանական հարաբերությունների կարեւորագույն բաղկացուցիչներից մեկն է. Սերժ Սարգսյան
Օգոստոս 1 13:30 2017

Էներգետիկ համագործակցությունը հայ-իրանական հարաբերությունների կարեւորագույն բաղկացուցիչներից մեկն է: Այդ մասին ասել է  Սերժ Սարգսյանը իրանական «Շարղ» թերթին տված հարցազրույցում՚։

«Շուրջ 10 տարի է, ինչ Իրանի հետ իրականացնում ենք «գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց» փոխշահավետ ծրագիրը: Այդ համատեքստում մեծ կարեւորություն ունի Հայաստան-Իրան էլեկտրահաղորդման 3-րդ գծի շինարարությունը, ինչը թույլ կտա զգալիորեն մեծացնել փոխանակման ծավալները»,- նշել է նախագահը:

Խոսելով Իրանից Եվրոպա գազի տարանցման մասին՝ Սարգսյանն ասել է. «Ինչ վերաբերում է նման մեծածավալ նախագծին, ապա դա պետք է բազմակողմանիորեն ուսումնասիրվի, հաշվարկվի, եւ եթե տնտեսապես շահավետ լինի բոլոր կողմերի համար, ապա՝ ինչու՞ ոչ։ Ձեր նշած հարցը ներկա պահին գտնվում է փորձագիտական քննարկումների մակարդակում: Մենք մեր հերթին բազմիցս նշել ենք, որ շահագրգռված ենք մասնակցելու տարածաշրջանային տնտեսական խոշոր նախագծերին եւ պատրաստ ենք համագործակցության համար»,- ասել է Սերժ Սարգսյանը: