Թրամփը հաստատեց Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցները


Թրամփը հաստատեց Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցները
Օգոստոս 1 13:03 2017

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ընդլայնման մասին օրենքը։ Պատժամիջոցների չեղարկման համար պահանջվում է Մոսկվայի կողմից սեփական պարտավորությունների կատարում։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը, ով այցով գտնվում է Վրաստանում։ Այս մասին փոխանցում է Interfax-ը։

«Սակայն Ռուսաստանի վերջին դիվանագիտական քայլերը, ցավոք, հակառակն են խոսում»,-ասել է նա։

Հուլիսի 27-ին ամերիկյան սենատն ընդունել էր Ռուսաստանի, Իրանի և Հյուսիսային Կորեայի դեմ սահմանափակող միջոցառումների մասին օրինագիծը։ Փաստաթղթին հավանություն էր տվել 98 սենատոր, դեմ էին հանդես եկել 2-ը։

Ամերիկյան օրինագծով նախատեսվում են մի քանի սահմանափակումներ. առաջարկվում է մինչև 14 օրվա կրճատել պատժամիջոցների տակ գտնվող բանկերի ֆինանսավորման առավելագույն ժամկետը, և մինչև 30 օրվա՝ նավթագազային ոլորտի ընկերությունների։ Նախագահը միջոցառումներ կընդունի ընդդեմ ընկերությունների, որոնք պատրաստվում են ներդնել ռուսական արտահանող խողովակաշարերի շինարարությունում տարեկան ավելի քան 5 մլն դոլար։ Փաստաթղթում նշվում է նաև «Հյուսիսային հոսք-2» գազատարի շինարարությանը հակազդելու ԱՄՆ-ի ձգտման մասին։



loading...