Բորուսիան կվճարի վնասվածքի պատճառով կարիերան ավարտած Սկուդերիի ուսման համար


Բորուսիան կվճարի վնասվածքի պատճառով կարիերան ավարտած Սկուդերիի ուսման համար
Հուլիս 31 19:38 2017

Դորմունդի «Բորուսիայի» ղեկավարությունը երիտասարդական թիմի նախկին կիսապաշտպան Դարի Սկուդերիին օգնություն կցուցաբերի:

ՈւԵՖԱ-ի երիտասարդական լիգայի խմբային փուլի առաջին տուրի` «Լեգիայի» հետ 2016 թվականի սեպտեմբերի 14-ին կայաած խաղում Սկուդերին կոտրեց ոտքը:

Վնասվածքի պատճառով 19-ամյա իտալացի ֆուտբոլիստը ստիպված էր ավարտել կարիերան: «Sport1.de»-ն գրում է, որ «Բորուսիայի» ղեկավարությունը Սկուդերիին ֆինանսական օգնություն կցուցաբերի և կվճարի նրա ուսման համար:

Դարիոն դիմել էր ակումբին և խնդրել օգնել վարկ ստանալ, որպեսզի ուսումնասիր սպորտային մենեջմենթ, բայց «Բորուսիայում» որոշոլ են բոլոր ծախսերն իրենց վրա վերցնել:



loading...