Օգոստոսի 2-ին Նեյմարը կարող է ներկայացվել որպես ՊՍԺ-ի ֆուտբոլիստ


Օգոստոսի 2-ին Նեյմարը կարող է ներկայացվել որպես ՊՍԺ-ի ֆուտբոլիստ
Հուլիս 31 16:09 2017

«Բարսելոնայի» հարձակվող Նեյմարն արդեն չորեքշաբթի` օգոստոսի 2-ին, կարող է ներկայացվել որպես ՊՍԺ-ի ֆուտբոլիստ, հայտնում է «RMC»-ը:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ բրազիլացին օգոստոսի 1-ին Քաթարում բուժզննում կանցնի ֆրանսիական ակումբի համար:

Տեղեկատվություն էր տարածվել նաև այն մասին, որ Նեյմարը, ՊՍԺ տեղափոխության դեպքում, պայմանագիր կկնքի «Qatar Sports Investements» ընկերության հետ, որը ղեկավարում է ֆրանսիական ակումբը:

Պայմանագրի համաձայն, բրազիլացին կդառնա աշխարհի 2022 թվականի առաջնության դեսպանը Քաթարում և 5 տարում 300 մլն եվրո կվաստակի (տարեկան 60 մլն եվրո):

Այս պահին, 25-ամյա ֆուտբոլիստը գտնվում է Չինաստանում. Նեյմարը ժամանել է Շանհայ, որտեղ մի քանի կոմերցիոն միջոցառման կմասնակցի: