Սերխիո Ռամոս. Հուսով եմ, որ Նեյմարը կլքի Բարսելոնան


Սերխիո Ռամոս. Հուսով եմ, որ Նեյմարը կլքի Բարսելոնան
Հուլիս 30 12:44 2017

Մադրիդի «Ռեալի» ավագ, պաշտպան Սերխիո Ռամոսը պատասխանել է Նեյմարի՝ ՊՍԺ հնարավոր տեղափոխությանը վերաբերող հարցին:

«Չգիտեմ, թե ինչ ասեմ: Ամեն մարդ պետք է ինքը որոշի իր ապագան: Ես հուսով եմ, որ նա կգնա: «Ռեալի» համար ավելի հեշտ կլինի»,- Ռամոսի խոսքն է մեջբերում «FourFourTwo.com»-ը:

Հիշեցնենք, որ բրազիլացու տրանսֆերի դիմաց ՊՍԺ-ն պատրաստվում է վճարել 222 մլն եվրո: