Պիկեն «գաղտնի» տեսանկարահանել է՝ ինչպես է Շակիրան փորձում կատարյալ սելֆի անել (տեսանյութ)


Պիկեն «գաղտնի» տեսանկարահանել է՝ ինչպես է Շակիրան փորձում կատարյալ սելֆի անել (տեսանյութ)
Հուլիս 30 16:35 2017

Հայտնի երգչուհի Շակիրան Instagram-ի իր էջում հրապարակել է տեսանյութ, որի հեղինակը նրա ամուսինն է՝ ֆուտբոլիստ Ժերար Պիկեն: Պիկեն Շակիրայից «գաղտնի» տեսանկարահանել է՝ ինչպես է նա փորձում քամոտ եղանակին կատարյալ սելֆի անել:

Մեքենայում նստած մարզիկը որոշել է տեսանկարհանել ու միլիոնավոր հետևորդներին ցույց տալ, թե ինչերի միջով են անցնում կանայք կատարյալ սելֆի անելու համար:

Տեսանյութում լսվում է Պիկեյի ձայնը. «Նա փորձում է լուսանկարվել: Ես մեքենայում եմ նստած արդեն մեկուկես ժամ՝ սպասելով, որ նա կավարտի լուսանկարվելը»: Մինչդեռ Շակիրան` նկատելով, որ ամուսինն իրեն նկարահանում է, խնդրում է, որ իրեն չծաղրի:

 

Публикация от Shakira (@shakira)