Տղաների հավաքականը հաղթեց Ադրբեջանին, աղջիկներինը՝ Վրաստանին


Տղաների հավաքականը հաղթեց Ադրբեջանին, աղջիկներինը՝ Վրաստանին
Հուլիս 30 11:00 2017

Հայաստանի մինչև 16 տարեկան տղաների՝ բասկետբոլի հավաքականն Անդորրայում ընթացող Եվրոպայի C դիվիզիոնի առաջնության կիսաեզրափակչում 88-76 հաշվով հաղթեց Ադրբեջանին: Այս մասին հայտնում է ՀՀ ազգային օլիմպիական կոմիտեի պաշտոնական կայքը:

Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող ճանաչվեց Գեորգի Շախնազարովը՝ 36 միավոր:

Սա մեր թիմի հինգերորդ հաղթանակն էր Անդորրայում:

Այսօր, մարզիչ Արեգ Վաթյանի գլխավորած թիմը եզրափակչում հանդիպում է Ջիբրալթարի իր հասակակիցների հետ:

Բասկետբոլի Եվրոպայի C դիվիզիոնի առաջնության կիսաեզրափակչում Հայաստանի մինչև 16 տարեկան աղջիկների հավաքականը 74-53 հաշվով առավելության հասավ Վրաստանի հավաքականի նկատմամբ:

Չեմպիոնի կոչման համար վճռորոշ խաղում մեր ընտրանու մրցակիցը Մալթայի հավաքականն է: