Հայկ Մարտիրոսյանը ռեւանշի հասավ Սամուել Սեւյանի նկատմամբ


Հայկ Մարտիրոսյանը ռեւանշի հասավ Սամուել Սեւյանի նկատմամբ
Հուլիս 29 15:24 2017

Սենտ Լուիսում ընթացող շախմատի ԱՄՆ – «Աշխարհ» պատանեկան հավաքականների մրցախաղի 3-րդ օրը հաջող հանդես եկավ Հայկ Մարտիրոսյանը: Նա նախ հաղթեց ԱՄՆ-ի հավաքականի առաջատար Ջեֆրի Սյուին (2646 վարկանիշային միավոր), ապա ռեւանշի հասավ իր հայրենակից Սամուել Սեւյանի (2633) նկատմամբ, որին պարտվել էր առաջին շրջանում:

Ընդհանուր հաշվարկով վեց փուլից հետո 15:9 հաշվով հաղթում է աշխարհի հավաքականը: Այսօր տեղի կունենան մրցախաղի 7-րդ եւ 8-րդ տուրերը: Գործնականում աշխարհի հավաքականն ապահովել է հաղթանակը, քանի որ մնացած 12 պարտիաներում բավական է վաստակել 1,5 միավոր:



loading...