Իրազեկում՝ հաճախակի տրվող հարցերի վերաբերյալ


Իրազեկում՝ հաճախակի տրվող հարցերի վերաբերյալ
Հուլիս 29 14:20 2017

Այն դեպքում, երբ իրավասու տարբեր մարմինների կողմից քաղաքացիներից պահանջվում է հանրային ծառայությունների համարանիշ, նույնականացման քարտ չունենալու դեպքում վերջինս ստիպված է լինում իր անձնագրով ներկայանալու անձնագրային ծառայություն և ստանալ տեղեկանք:

Նշված տեղեկանքը տրվում է A4 ֆորմատի թղթով, հարմար չէ անընդհատ իր հետ կրել, ինչպես նաև շուտ է մաշվում և դառնում օգտագործման համար ոչ պիտանի:
Խորհուրդ է տրվում քաղաքացիներին ստանալ նույնականացման քարտ, քանի որ հանրային ծառայությունների համարանիշը ամրագրվում է քարտի վրա, ամեն անգամ անհրաժեշտություն չի առաջանա ներկայանալ անձնագրային ծառայություն ՀԾ համարանիշի տեղեկանք ստանալու համար:
Բացի այդ՝ որպես անձը հավաստող փաստաթուղ՝ նույնականացման քարտն ամենօրյա ռեժիմով հեշտ է կրելը, առավել դիմացկուն է:

ՀՀ Ոստիկանության անձնագրերի եւ վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանի գրառումը։