Ինժեներ-տնտեսագետից՝ նախարար, ԱՀԿ-ում ՀՀ ներկայացուցիչ. Տիգրան Դավթյանի անցած ուղին


Ինժեներ-տնտեսագետից՝ նախարար, ԱՀԿ-ում ՀՀ ներկայացուցիչ. Տիգրան Դավթյանի անցած ուղին
Հուլիս 29 13:41 2017

Վարչապետ Կարան Կարապետյանի հուլիսի 26-ի որոշմամբ Տիգրան Դավթյանը 3 տարի ժամկետով նշանակվել է Առևտրի համաշխարհային կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ: Այս պաշտոնը Դավթյանի համար նոր չէ. նախկինում՝2013թ. նա արդեն զբաղեցրել է այդ պաշտոնը:

56-ամյա Տիգրան Դավթյանը կրթությունը ստացել է Երևանի Ժողովրդական տնտեսության ինստիտուտի տնտեսագիտական կիբեռնետիկայի ֆակուլտետում, ապա ուսումը շարունակել է Մոսկվայի Մ. Լոմոնոսովի անվան պետական համալսարանիտնտեսագիտական ֆակուլտետում, 1984 թ. ավարտել է տնտեսագիտական կիբեռնետիկա մասնագիտությամբ։

Նրա անցած ճանապահը բավականինի լեցուն է. նա հասցրել է զբաղեցնել տարբեր նախարարակն պաշտոններ, իսկ ամեն ինչ սկսվել է ինժեներ-տնտեսագետի հաստիքից: 1984թ-ից, 3 տարի աշխատել է Երևանի հաստոցաշինական միավորումում` որպես ինժեներ-տնտեսագետ, ապա մինչև 1991 թ` ՀԽՍՀ պետական պլանային կոմիտեում` որպես առաջատար մասնագետ, ապա՝ գլխավոր մասնագետ:

8 տարի աշխատել է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում` որպես գլխավոր մասնագետ, բաժնի պետի տեղակալ, բաժնի պետ, վարչության պետ:

1997-ից աշխատել է ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարարությունում՝ վարչության պետի տեղակալ, վարչության պետ: Իսկ ահա 2000 թ. հուլիսին նշանակվել է ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարարի տեղակալ, 2001-2007 թթ.` ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարի տեղակալ, 2007 թ. սեպտեմբերի 7-ին ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է «Զարգացման հայկական գործակալություն» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն։

Մոտ մեկ տարի անց՝ 2008 թ. ապրիլի 21-ին, վարչապետի որոշմամբ ազատվել է «Զարգացման հայկական գործակալություն» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենի պաշտոնից։
Նույն օրը՝ 2008 թ. ապրիլի 21-ին ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ ֆինանսների նախարար։ 2008 թ. մայիսի 30-ին վարչապետի որոշմամբ նշանակվել է Համաշխարհային բանկի կառավարիչների խորհրդում Հայաuտանի Հանրապետության կառավարչին փոխարինող անձ:

Դավթյանը ֆինանսների նախարարի պաշտոնում աշխատել է երկու տարի և 2010 թ. դեկտեմբերի 17-ին ազատվել պաշտոնից։

Այնուհետև նշանակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարար։ Նա նաև եղել է Ասիական զարգացման բանկի կառավարիչների խորհրդում Հայաստանի Հանրապետության կառավարիչ:

2011 թ. մայիսի 16-ին ՀՀ Վարչապետի որոշմամբ նշանակվել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի կառավարիչների խորհրդում Հայաստանի Հանրապետության կառավարիչ։

2012 թ. հունիսի 16-ին վերանշանակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնում։ 2013 թ. ապրիլի 9-ին ՀՀ կառավարության ողջ կազմի հետ ներկայացրել է հրաժարական։ 2013 թ. ապրիլի 9-ից մայիսի 8-ը՝ եղել է ՀՀ Էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար։

Ամուսնացած է, ունի երկու երեխա։