Մել Գիբսոնի Մալիբուի առանձնատունը 21.3 մլն դոլարով հանվել է վաճառքի (լուսանկարներ)


Մել Գիբսոնի Մալիբուի առանձնատունը 21.3 մլն դոլարով հանվել է վաճառքի (լուսանկարներ)
Հուլիս 29 09:19 2017

Հոլիվուդյան հայտնի դերասան և ռեժիսոր Մել Գիբսոնը 21.3մլն դոլարով վաճառքի է հանել Մալիբուում գտնվող իր առանձնատունը, որը նա գնել էր մոտ 10 տարի առաջ:

Ինչպես նշում է The Daily Mail-ը, 61-ամյա աստղը, որը ջերմեռանդ հավատացյալ է, առանձնատունը հարդարել է կաթոլիկությանը բնորոշ խորհրդանիշներով: Տան տարբեր հատվածներում կարելի է տեսնել մեծ թվով խաչեր, սրբապատկերներ ու կրոնական թեմաներով խճանկարներ:

Հինգ ննջասենյակով առանձնատունը, որը կառուցվել է 1996թ., ի սկզբանե պատկանել է դերասան Դևիդ Դուխովնիին: Գիբսոնն այն գնել է 2008թ.՝ 11.5 մլն դոլարով:

Ստորև առաջարկում ենք վիրտուալ շրջայց կատարել աստղի առանձնատնով ու ուսումնասիրել դրա տարբեր հատվածները.