Տավուշում հակառակորդի կրակոցից պայմանագրային զինծառայող է վիրավորվել


Տավուշում հակառակորդի կրակոցից պայմանագրային զինծառայող է վիրավորվել
Հուլիս 29 12:21 2017

Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի Պառավաքար գյուղի պաշտպանական դիրքում հուլիսի 28-ին ադրբեջանական զինուժի կրակոցից պայամանգրային զինծառայող է վիրավորվել:

Վիրավորվածը Պառավաքար գյուղի բնակիչ 41-ամյա Արթուր Մայրանյանն է:

Պառվաքարի գյուղապետարանից հայտնում են, որ կոտրվել են զինծառայողի թևի ոսկորները, այս պահին վիճակը բավարար է: Գնդակը վնասել է Արթուրի ձեռքը և մեջքի փափուկ հատվածը: 

Զինծառայողին Բերդի հոսպիտալից տեղափոխել են Երևան: