Թրամփը փոխել է Սպիտակ տան աշխատակազմի ղեկավարին


Թրամփը փոխել է Սպիտակ տան աշխատակազմի ղեկավարին
Հուլիս 29 09:43 2017

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տան աշխատակազմի ղեկավար է նշանակել ազգային անվտանգության նախարար Ջոն Քելիին:

Քելին կփոխարինի Ռայնս Փրիբուսին, որն ավելի վաղ հարձակումների է ենթարկվել Սպիտակ տան հաղորդակցության հարցերով նոր տնօրեն Էնթոնի Սքարամուչիի կողմից:

Ըստ ամերիկյան լրատվամիջոցների՝ Փրիբուսը հրաժարական է ներկայացրել հինգշաբթի: Նա հայտարարել է, որ շարունակում է մնալ Թրամփի քաղաքականության ակտիվ կողմնակից:

«Ռեյթերի» փոխանցմամբ՝ 67-ամյա գեներալ Քելին աշխատակազմի ղեկավար էր ընտրվել՝ Սպիտակ տանը կարգապահություն ապահովելու համար: