Հողամասեր, առանձնատներ, դրամներ և դոլարներ. ՀՀԿ տիկնանց ունեցվածքը


Հողամասեր, առանձնատներ, դրամներ և դոլարներ. ՀՀԿ տիկնանց ունեցվածքը
Հուլիս 28 16:51 2017

Armday.am-ը շարունակում է ուսումնասիրել բարձրաստիճան պաշտոնյաների դրամական միջոցներն ու ունեցվածքը: Այս անգամ ուսումնասիրել ենք ԱԺ ՀՀԿ կին-պատգամավորների հայտարարգրերը և պարզել, թե որքան գումար և ինչ գույք են հայտարարագրել նրանք պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ: ՀՀԿ խմբակցությունը բաղկացած է 58 հոգուց, կանայք այդ խմաբցկությունում 8-ն են:

Այսպիսով, խմբակցության ներկայացուցիչ Կարինե Աճեմյանի տարեկան եկամուտը կազմում է 2,203,000 դրամ: Աճեմյանն ունի մեկ բնակարան:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից խորհրդարան եկած Ջեմմա Բաղդասարյանի տարեկան եկամուտը 2,839, 000 դրամ է: Որպես անշարժ գույք նա հայտարարգրել է մեկ հողամաս: Նրա դրամական միջոցները կազմում են 1,000,000 դրամ:

Պատգամավոր Մարգարիտ Եսայանի տաեկան եկամուտն էլ 2,302, 000 դրամ, նա ունի մեկ հողամաս և մեկ անհատական բնակելի տուն:

Ռուզաննա Մուրադյանի հայտարարգրում միայն նշված է նրա տարեկան եկամտի չափը, որը կազմում է 6,786,00 0 դրամ:

Ի տարբերություն գործընկերների, ԱԺ նախկին փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի հայտարարագիրը բավականին լեցուն է: Նաղդալյանի տարեկան եկամուտը կազմում է 275,413, 000 դրամ, որը գոյացել է նրա տարեկան աշխատավարձից և փոխառություններից ստացված գումարներից: Նաղդալյանի դրամական միջոցները կազմում են 25,000,000 դրամ և 5,000 ԱՄՆ դոլար: ԱԺ նախկին փոխնախագահն ունի հինգ հողամաս և հողին ամրակայված մեկ այլ անշարժ գույք, ինչպես նաև մեկ բնակարան, մեկ ավտոտնակ, մեկ անհատական բնակելի տուն:

Իսկ ահա ԱԺ ներկայիս փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանի տարեկան եկամուտը կազմում է 4,983,000 դրամ, որը գոյացել է աշխատավարձից ստացված գումարներից:Հովհաննիսյանի դրամական միջոցները կազմում են 1,500,000 դրամ: Որպես շարժական գույք Հովհաննսիսյանը հայտարարգրել է TOYOTA PRIUS 1.8 HYBRID մակնիշի մարդատար ավտոմոբիլային տրանսպորտի միջոց:

ՀՀԿ-ական մեկ այլ պատգամավոր Շուշան Պետրոսյանը դեռևս չի ներկայացրել նոր հայտարարգիրը, նրա 2016թ.-ի հայտարագրից տեղեկանում ենք, որ նրա տարեկան եկամուտը կազմում է 6,875,000 դրամ, այլ տվյալներ նշված չեն:

Գործադիրից օրենսդիր եկած Շուշան Սարդարյանն էլ, ով վարչապետ Կարեն Կարապետյանի խորհրդականն է եղել, ունի 7,829, 000 տարեկան եկամուտ, իսկ ահա դրամական միջոցները կազմում են 3,000,000 դրամ: Սարդարյանն ունի BMW X5 3.0 I մակնիշի մարդատար ավտոմոբիլային տրանսպորտի միջոց, մեկ բնակարան և մեկ հողամաս:



loading...