«Ժողովուրդ». Աչք չծակելու համար պատգամավորներն իրենց բարեկամներին որպես օգնական աշխատանքի էին տեղավորում գործընկերների մոտ


«Ժողովուրդ». Աչք չծակելու համար պատգամավորներն իրենց բարեկամներին որպես օգնական աշխատանքի էին տեղավորում գործընկերների մոտ
Հուլիս 28 09:57 2017

«Ֆրանսիայի Ազգային ժողովի պատ­գամավորները հուլիսի 27-ին հավա­նություն են տվել պատգամավորների ազգականներին որպես խորհրդարա­նական օգնականներ աշխատանքի ընդունելու արգելքի սահմանման դրույթը: Իհարկե, լավ կլիներ, որ այս դրույթը գործեր նաև Հայաստանում, և պաշտոնյաների ազգականները ծանոթի միջոցով չհայտնվեին պետական համակարգում:

Իսկ նման օրի­նակներ Հայաստանում շատ են: Իհարկե, վեցերորդ գումարման խորհրդարանը դեռ նոր է, պատգամավորներն էլ չեն հասցրել ամբողջովին ըն­տելանալ և հարազատներին իրենց հետ խորհրդարան բերել, սակայն նա­խորդ գումարումներում նման դեպքեր եղել են: Եվ հաճախ աչք չգրավելու համար պատգամավորներն իրենց բարեկամներին որպես օգնական աշխատանքի էին տեղավորում գործընկերների մոտ: Հիշեցնենք՝ Արայիկ Աղաբաբյանի օգնականը եղբայրն է եղել, Մանվել Բադեյանինը՝ դուստրը, Գագիկ Մինասյանի օգնականն էլ նախկին պատգամավոր Արեգ Ղուկասյանի որդին է եղել»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: