Ռեալը կարող է փորձել ձեռք բերել Բորուսիայի հարձակվող Դեմբելեին


Ռեալը կարող է փորձել ձեռք բերել Բորուսիայի հարձակվող Դեմբելեին
Հուլիս 27 18:57 2017

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը հետաքրքրված է Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Ուսման Դեմբելեի ծառայություններով, վստահեցնում է «La Sexta Deportes»-ը:

Գերմանական ակումբի ղեկավարությունն ու մարզչական շտաբն, իրենց հերթին, մտադիր չեն բաժանվել 20-ամյա ֆուտբոլիստի հետ, ինչի մասին արդեն բազմիցս հայտարարել է «Բորուսիայի» մարզական տնօրեն Միխայիլ Ցորկը:

Սրանից ելնելով` իսպանական գրանդը մտադիր է հետևյալ քաղաքականությունն ընտրել. «Արքայական ակումբը» կիրականացնի ֆուտբոլիստի տրանսֆերը, սակայն հաջորդ մրցաշրջանում Դեմբելեն վարձակալության հիմունքներով կանցկացնի նույն «Բորուսիայում»:

Դեմբելեի գործող պայմանագիրը «Բորուսիայի» հետ ուժի մեջ է մինչև 2021 թվականի ամառը: