«Հրապարակ». Քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետի նախկին պաշտոնի՝ դպրոցի տնօրենի տեղի համար մրցույթ է հայտարարվել


«Հրապարակ». Քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետի նախկին պաշտոնի՝ դպրոցի տնօրենի տեղի համար մրցույթ է հայտարարվել
Հուլիս 27 09:06 2017

«Երևանի Սիամանթոյի անվան թիվ 162 հիմնական դպրոցի տնօրենի թափուր պաշտոնն զբաղեցնելու համար, ինչպես հայտնել ենք, մրցույթ է հայտարարվել: Մինչ այս պահը, ինչպես տեղեկացանք դպ­րոցի ադմինիստրացիայից, տնօրենի պաշ­տոնին 1 հայտատու է հավակնում՝ նույն դպրոցի փոխտնօրեն, տնօրենի պաշտո­նակատար Լիլիա Պողոսյանը: Հայտերի ըն­դունման վերջնաժամկետն օգոստոսի 4-ն է: Մրցույթը տեղի է ունենալու օգոստոսի 15-ին: Հիշեցնենք, որ հիշյալ դպրոցի տնօ­րենի պաշտոնը թափուր է, քանի որ նախ­կին տնօրեն Աննա Ստեփանյանը մոտ մեկ ամիս առաջ նշանակվեց Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչու­թյան պետ:

Մաթեմատիկայի մասնագետ Լիլիա Պողոսյանը, ի դեպ, համարվում է Ստեփանյանի մտերիմներից: Եվ պատա­հական չէ, որ դպրոցում արդեն իսկ խոս­վում է այն մասին, որ եթե այս ընթացքում այլ հայտեր էլ ներկայացվեն, դպրոցի խոր­հուրդը նրան է ընտրելու ապագա տնօրենի պաշտոնում: Նշենք, որ Պողոսյանը նաև U. Ստեփանյանի հիմնադրած «Երևակ» կրթահամալիրի փոխտնօրենն էր: Եվ չնայած նա մեզ հետ զրույցում ասել էր, թե այլևս չի աշխատում այդ պաշտոնում, սակայն ֆեյսբուքյան իր էջում կիսվում է հիշյալ ուսհաստատության մասին պատմող նյութերով՝ գովազդելով այն: Պողոսյանը վերջին շրջանում կիսվում է նաև My Anna Jevelry բիժուտերիայի (նաև մանկական, ընդ որում՝ թանկ) գովազդով: Ուսուցչի պարտականությունների մեջ, որքան գի­տենք, չի մտնում ապրանք գովազդելը»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:



loading...