Մանչեսթեր Յունայթեդը կփորձի գնել Բեյլի տրանսֆերը


Մանչեսթեր Յունայթեդը կփորձի գնել Բեյլի տրանսֆերը
Հուլիս 26 23:38 2017

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» կարող է ձեռք բերել ուելսցի կիսապաշտպան Գարեթ Բեյլին, եթե Մադրիդի «Ռեալը» որոշի վաճառել նրան:

Ինչպես տեղեկացնում է «ESPN»-ը, Ուելսի հավաքականի ֆուտբոլիստը կարող է հեռանալ «արքայական ակումբից», եթե «սերուցքայինները» գնեն «Մոնակոյի» հարձակվող Կիլիան Մբապեին:

«Ռեալը» կարող է փորձել օգտագործել Բեյլի վաճառքից ստացված գումարները ֆրանսիացուն գնելու համար:

Իր հերթին Բեյլը չի ցանկանում հեռանալ «Ռեալից»:



loading...