Կլյույվերտի 9-ամյա որդին պայմանագիր է կնքել Nike-ի հետ


Կլյույվերտի 9-ամյա որդին պայմանագիր է կնքել Nike-ի հետ
Հուլիս 26 18:35 2017

Կատալոնական «Բարսելոնայի» և Հոլանդիայի հավաքականի նախկին հարձակվող Պարտիկ Կլյույվերտի 9-ամյա որդի Շեյնը 5 տարվա պայմանագիր է կնքել NIke-ի հետ:

Հոլանդացին այդ մասին հայտնել է Instagram-ի իր էջում: Ոչ պաշտոնական տվյալներով՝ մարզահագուստ արտադրող ընկերությունը նախապատրաստվում է մանկական ապրանքների գովազդային արշավ:

Կլյույվերտի մեծ որդի Ջասթը հունվարին պայմանագիր է կնքել «Այաքսի» հետ: