Բարսելոնան վստահ է, որ կհաջողվի ձեռք բերել Կոուտինյոյին


Բարսելոնան վստահ է, որ կհաջողվի ձեռք բերել Կոուտինյոյին
Հուլիս 26 20:29 2017

Կատալոնական «Բարսելոնան» պատրաստ է անգլիական «Լիվերպուլի» կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոյի համար վճարել 100 միլիոն եվրո:

Ինչպես տեղեկացնում է «Sky Sports»-ը, կատալոնական ակումբի ղեկավարությունը վստահ է, որ լիվերպուլցիները կընդունեն նման առաջարկը: Ավելի վաղ մերսիսայդցիների գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը բացառել էր ամռանը բրազիլացու հեռանալը:

Հունվարին Կոուտինյոն «Լիվերպուլի» հետ կնքել էր 5 տարվա պայմանագիր: