Արցախում 350,000$ են հատկացնում ծառայողական ճոխ մեքենաներին (ֆոտո)


Արցախում 350,000$ են հատկացնում ծառայողական ճոխ մեքենաներին (ֆոտո)
Հուլիս 26 15:00 2017

Նախընտրական շրջանում, դրանից առաջ ու հետո խոսում էինք Արցախում ծառայողական մեքենաները կրճատելու անհրաժեշտության մասին: Երբ 2015թ.-ից սկսեցին դրանք կրճատել, ապա ես իմ գոհունակությունը հայտնեցի մի շարք գործընկերների մոտ: Նրանցից ավագն ասաց՝ շատ մի ոգևորվի, շուտով կոպեկներով կսեփականաշնորհեն, նորերը կբերեն: Իրոք, կրճատված մեքենաները շուկայականից 10 անգամ էժան տրվեցին տարբեր պաշտոնյաների: Երբ բյուջեի քննարկման ժամանակ խմբակցությունները հանդիպում էին նախագահին, ես 2015թ. Բակո Սահակյանին ասացի, որ չի կարելի կրճատված մեքենաները կոպեկներով տալ պաշտոնյաներին, հարկավոր է դրանք աճուրդի հանել: Նա պատասխանեց, որ ո՞նց չտան, ախր մարդիկ 5 տարի կապված են եղել այդ մեքենաների հետ: Օրերս մի քաղաքացի ասաց, որ նոր մեքենաներ են բերել: Ես ասացի, որ չի կարող պատահել, քանզի 2017թ. բյուջեով նման ծախսեր չենք նախատեսել: Պարզվեց ձևերը գտել են՝ գնում են գույքի գնման հոդվածի տակ, պահուստային ֆոնդից, արտաբյուջետային միջոցներից: Ֆեյսբուքի իմ էջում արդեն դրել եմ այն մեքենաների ցանկը, որոնք գնել է կառավարությունը 2017թ. ընթացքում: 169 միլիոն դրամի 11 մեքենայից մեկը Կովսական համայնքի համար նախատեսված ավտոբուս է, մյուսը նիվա՝ քաղաքաշինության նախարարության համար (ընդհանուր՝ 20 մլն դրամ), մնացած 149 մլն դրամի 9 մեքենան շքեղ ծառայողական մեքենաներ են պաշտոնյաների համար, այդ թովւմ շուրջ 34 մլն դրամանոց տոյոտա՝ ԱԺ նախագահի համար: Ցավոք, իմ ավագ գործընկերը ճիշտ էր, իմ ոգևորությունը՝ անտեղի: Այս մեխանիզմը Արցախում կոռուպցիայի կենտրոնացման գործիքների մեկն է:

ԼՂՀ ԱԺ պատգամավոր Հայկ Խանումյանի գրառումը: