Այս աղջիկը ծնվել է մեկ ձեռքով, բայց դա նրան չխանգարեց իրականացնել իր բաղձալի երազանքը (լուսանկարներ)


Այս աղջիկը ծնվել է մեկ ձեռքով, բայց դա նրան չխանգարեց իրականացնել իր բաղձալի երազանքը (լուսանկարներ)
Հունվար 26 19:37 2017

Լինել ոչ այնպիսի, ինչպիսին բոլորը, լուրջ փորձություն է յուրաքանչյուրի համար, հատկապես, եթե հաշմանդամությունը ի ծնե է կամ ստացվել է վաղ տարիքում:


Այդուհանդերձ, դա պատճառ չէ թևաթափ լինելու համար: Անգամ լինելով ոչ այնքան լիարժեք ֆիզիկական առումով, կարելի է կյանքի կոչել երազանքն ու այնպիսի բարձունքների հասնել, որոնք անհասանելի են նորմալ մարդկանց մեծ մասին:

Ոգու ամրության մասին կարող է վկայել ամերիկուհի մոդել Ռեբեկա Մարինը: Նա ի ծնե զրկված է աջ ձեռքից, սակայն դա նրա համար դատավճիռ չդարձավ:
Աղջիկը մանկուց երազում էր մոդելի կարիերայի մասին, ի վերջո նրա երազանքն իրականացավ:
Դեպի երազանք տանող ուղին հարթ չէր, քանի որ մոդելի համար առաջին հերթին կարևոր են արտաքին տվյալները:
Մեկ ձեռք ունեցող մոդելին լուրջ չէին վերաբերվում:
Ռեբեկան դեռ մանկուց էր հաճախում մոդելային արվեստի կուրսերի, սակայն միշտ մերժվում էր, երբ բանը հասնում էր պայմանագիր ստորագրելուն:
Աղջիկը 6 տարի առաջ ստացավ ոչ թե սովորական՝ մեխանիկական, այլ բիոնիկական ձեռք, որը պատրաստված էր նորագույն տեխնոլոգիաներով:

Այդ պրոթեզը աղջկան վստահություն ներշնչեց: Արհեստական ձեռքը կարող է իրականացնել նույն գործառույթը, ինչ իսկականը:

Նոր ձեռքը ոգեշնչեց աղջկան ու նա որոշեց նորից փորձել իր ուժերը մոդելային բիզնեսում: Այս անգամ փորձը հաջողությամբ պսակվեց ու դեպի պոդիում տանող ճանապարհը բացվեց նրա առաջ:
Աղջիկը մասնակցեց Նյու Յորքի նորաձևության շաբաթին: