«Կույս կանանց միավորում»-ը՝ Հենրիխ Մխիթարյանին. հայուն հարիր չէ խալխապատկան կանանց տոչորելը


«Կույս կանանց միավորում»-ը՝ Հենրիխ Մխիթարյանին. հայուն հարիր չէ խալխապատկան կանանց տոչորելը
Հուլիս 26 10:04 2017

«Կույս կանանց միավորում» ՀԿ-ն կրկին դիմել է Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի և «Մանչեստեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին:

««Կույս կանանց միավորման» կոնդակը հայու արժանի, բայց թերևս մոլորյալ և շփոթալույծ Հենրիխ Մխիթարյանին.

Սիրածերպ Հենրիխ, ոգևորություն և ծիսակյուզ է սփռում տեսնել քո հաջողանքը, ինչպես նաև շփանքը աշխարհածառս անձանց կողանքում։ Հարկ ենք համարում նախազգուշել հապա, որ խսիրը միշտ չէ, որ շլացնում է համբավը։ Տեսար, թե ինչ արագ Լոպիրյովան դրսևորեց սեպարատ միտումներ և հայտարարեց ամուսնության մասին այլ տղամարդու գրկում։ Մի՞թե դու չես նայել Կրասոտկա ֆիլմը, Հենրիխ ջան։ Քո առողջությունն ամենից կարևոր է նաև գոլային նվաճանքի հանգույն։ Հայուն հարիր չէ խալխապատկան կանանց տոչորելը։ Դա միայն ցավ և զիրկ է ծիրկում։ Կոչ ենք անում տեսած պահել, դրսևորել տոկունություն և մտածել ազգի մասին։ Պահը պատասխանատու է։ Քյոմուր թառափը պատմական հայրենիքի բերկրանքի սյուքն է՝ ի հարատևումն և ամենայն։ Հաջողանք և ծփանք քո բերկրանքին՝ որպես հանգամանք։
#հայուգեն #հանգամանք #ՊատմականՀայրենիք»,-ասված է ֆեյսբուքյան գրառման մեջ, որը զվարճացրել է օգտատերերին:

Նշենք, որ «Կույս կանանց միավորումը» գոյություն չունեցող հասարակական կազմակերպություն է, որը պարբերաբար արձագանքում է հանրության շրջանում մեծ աղմուկ բարձրացրած հարցերին: