«Առավոտ». Թալիշը վերակառուցվում է


«Առավոտ». Թալիշը վերակառուցվում է
Հուլիս 26 09:36 2017

«2016 թվականի ապրիլյան պատերազմի ընթացքում լուրջ վնասներ կրած Թալիշը վերակառուցվում է: Թալիշում ականատես դարձանք, թե ինչպես են շինարարական ինտենսիվ աշխատանքներ իրականացվում: Այստեղ կառուցվում են դպրոցի, մանկապարտեզի, համայնքապետարանի, հանդիսությունների սրահի շենքերը: Արդեն իսկ կառուցվել է ջրամատակարարման նոր ցանցը: Տեղեկացանք, որ Թալիշում 10 ընտանիք է բնակվում: Թալիշում շարժ կար, գյուղ մուտք գործելիս մի քանի տղամարդկանց հետ անգամ մանկահասակ տղա երեխայի նկատեցինք»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: