«Իրավունք». «Երկիր Ծիրանիի» դժոխային սցենարները գաղտնի են


«Իրավունք». «Երկիր Ծիրանիի» դժոխային սցենարները գաղտնի են
Հուլիս 26 09:09 2017

«Իրավունք» թրթը գրում է. «Զարուհի Փոստանջյանի «Երկիր Ծիրանի» կուսակցությունը Երեւանի ավագանու նիստերը փորձեց «դժոխքի» վերածել, թեեւ քաղաքապետ Տարոն Մարգարյանը հակառակն էր ասում՝ դժոխքի շունչ չի զգացել:

Հետաքրքիր է՝ դժոխային նոր սցենարներ կա՞ն աշնան համար, թե ոչ: Զանգահարեցինք «Երկիր Ծիրանի» կուսակցության անդամ Սեդա Մելիքյանին: Վերջինս ասաց, որ կուսակցության անդամները հեռախոսով պարզաբանումներ չեն տալիս, իսկ եթե ասելու բան ունենան եւ նոր նախաձեռնություններ, մամուլի ասուլիսով դա կհրապարակեն:

ԵԾ-ի ներկայացուցիչն անգամ չասաց, թե հիմա կուսակցությունը ինչո՞վ է զբաղվում՝ հանգստանո՞ւմ է, թե՞ դեռ աշխատում է»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում