Դիեգո Սիմեոնեն համաձայնեցրել է նոր պայմանագրի կետերն Աթլետիկոյի հետ


Դիեգո Սիմեոնեն համաձայնեցրել է նոր պայմանագրի կետերն Աթլետիկոյի հետ
Հուլիս 25 21:58 2017

Մադրիդի «Աթլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն, ամենայն հավանականությամբ, կմնա ակումբում:

Ինչպես տեղեկացնում է «Cadena Ser» ռադիոընկերությունը, կողմերը համաձայնության են եկել և շուտով պայմանագիր կկնքեն, որի ժամկետը նախատեսված կլինի մինչև 2020 թվականը:

Հիշեցնենք, որ Սիմեոնեի գործող պայմանագրի ժամկետը մադրիդյան ակումբի հետ լրանում է 2018 թվականի ամռանը:

Հավելենք, որ արգենտինացին «Աթլետիկոն» գլխավորել էր 2011 թվականին:



loading...